|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում փետրվարի 20-ին արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մահվան ևս մեկ ելք է ունեցել. հայտնում են առողջապահության նախարարությունից:
Սննդային թունավորման պատճառը փետրվարի 18-ին տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն էր: Պահածոյաղված կարմիր պղպեղը կերել էին ընտանիքի 4 անդամներ՝ մայրը և երեք դուստրերը: Հենց հաջորդ օրը նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, երկտեսություն, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում: Բոլոր 4 հիվանդները հոսպիտալացվել են և ստացել հակաբոտուլինային շիճուկ:
Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: 92-ամյա մայրը մահացել էր դեռևս փետրվարի 21-ին: Սակայն երկարատև բուժումից և բժիշկների ջանքերից հետո 70-ամյա դստեր կյանքը ևս չի հաջողվել փրկել: