|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է այն մեղադրանքները, թե Ազգային ժողվրդավարական ինստիտուտը (NDI) Ադրբեջանում գունավոր հեղափոխություն է նախապատրաստում սոցիալական ցանցերի միջոցով: Ըստ regnum-ի` նման կարծիք էր հայտնել «Հանուն մարդու իրավունքի» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Էյնուլա Ֆաթուլաեւը «2 մլն դոլար` Ադրբեջանում ֆեյսբուքյան հեղափոխության համար» հոդվածում, որը տպագրվել էր haqqin.az կայքում մարտի 10-ին:
Դեսպանատան` Turan գործակալության խնդրանքով արված մեկնաբանության մեջ ասվում է. «Հոդվածում տեղ գտած մեղադրանքներն անհիմն են: Ազգային ժողովրդավարական ինստիտուտը եւ դրա տնօրենը աշխատում են Ադրբեջանի քաղաքացիական հասարակության եւ դրա ժողովրդավարական զարգացման համար: NDI-ն բացարձակապես թափանցիկ է Ադրբեջանի կառավարության առջեւ` 1995 թվականից այստեղ գործելուց ի վեր, իսկ դրա գործունեությունն իրականացվում է արդարադատության նախարարության կողմից գրացման համաձայնագրի շրջանակներում»: