|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բարեգործական համերգի մասնակցելու նպատակով Թբիլիսի այցելած ռուսաստանցի դիրիժոր, ալտահար Յուրի Բաշմետին մի քանի տասնյակ ցուցարարներ պահանջել են ձերբակալել այն բանի համար, որ նա ժամանակին այցելել է Հարավային Օսիա եւ Աբխազիա, ինչը հակասում է «Օկուպացված տարածքների մասին» վրացական օրենքին. տեղեկացնում է Regnum գործակալությունը:
Սակայն Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարում է, որ Յուրի Բաշմետի անձնագրում Աբխազիա այցելության մասին դրոշմակնիք չկա:
Բողոքի ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից անմիջապես հետ Բաշմետը համերգ է տվել Ցխինվալում, իսկ 2012 թվականին` Աբխազիայում, որտեղ նրան ընդունել է նաեւ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: