|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելայի մոտ հիշողության կորուստ է նկատվում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա վաղեմի ընկեր Ջորջ Բիզոսը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Մանդելային տեղափոխել են հիվանդանոց` թոքերը բուժելու նպատակով:
«Ես նրան տասն օր առաջ եմ տեսել: Բավականին լավ տեսք ուներ»,- ասել է նա` հավելելով սակայն, որ 84-ամյա Մանդելան մոռանում է, որ բռնատիրության դեմ իր հետ պայքարող ընկերները մահացել են. «Երբ նրան ասում ենք, որ Ուոլտեր Սիսուլուն կամ մյուսներն այլևս մեզ հետ չեն, նա, կարծես, անհետանում է»: