|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են ուղեւորի, որը փորձել է ՌԴ տարածք ապօրինաբար ներմուծել 26 հազար ադամանդ: ՌԴ քաղաքացին Մոսկվա է ժամանել Դուբայից. տեղեկացնում է РБК-ն:
Բացի ադամանդներից, տղամարդու մոտ հայտնաբերվել են 5 հատ IPhone 5 բջջային հեռախոսներ եւ դրանք համար նախատեսված 249 տուփ:
Ձերբակալվածը հայտարարել է, որ հայտնաբերվածն իրեն չի պատկանում, դրանք իրեն խնդրել է տեղափոխել ծանոթներից մեկը:
Առգրավված ապրանքն ուղարկվել է փորձաքննության, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: