|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե «Ժառանգությունն» իր համար անհասկանալի եւ փոքր թիմ է: Ասվածը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին այդքան էլ չի վիրավորում:
«Շատ լավ է, որ Գալուստ Սահակյանի համար «Ժառանգությունը» անհասկանալի թիմ է»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց նա: Թիմի փոքրությանն էլ անդրադառնալով` նկատեց, որ «ադամանդն էլ է փոքր լինում, իսկ այ քարածուխը` բավականին մեծ է»:
Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին եւս մեկ անգամ վստահեցրեց, որ իրենք լինելու են նոր խորհրդարանում, իսկ խոսակցություններն այն մասին, թե «Ժառանգությունն» այդ շեմը չի հաղթահարի, պատգամավորը պարզապես «ինֆորմացիոն գրոհ» որակեց: