|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է, որ իր երկիրը կողմ է Կոսովոյի` ԵՄ անդամ դառնալուն, թեեւ դեռեւս չի պատրաստվում ճանաչել այդ հանրապետությունը. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Հայտնի է, որ ԵՄ ներսում տարբեր տեսակետներ կան Կոսվոյի կարգավիճակի վերաբերյալ: Հունաստանի դիրքորոշումը հայտնի է: Սակայն բոլորը համաձայն են, որ Արեւմտյան Բալկաններ տարածաշրջանն ունի ակնհայտ եվրոպական հեռանկար: Կոսովոն ԵՄ ղեկավարությամբ պետք է աշխատի անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ուղղությամբ»,- ասել է Ավրամոպուլոսը Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Խոջայի հետ Աթենքում կայացած համատեղ ասուլիսում:
Հույն նախարարի խոսքերով` Հունաստանում կբացվի Կոսովոյի առեւտրային ներկայացուցչությունը, սակայն դա չի փոխի Աթենքի եւ Պրիշտինայի պաշտոնական հարաբերությունների բնույթը: Հունաստանը ԵՄ 5 պետություններից մեկն է, որը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը: