|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մարտի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հախվերդյանը նշեց, որ, բացի դրանից, համերգ ունի «Մեցցո»-ում:
«Համերգին կհնչեն հին եւ նոր երգեր, մասնավորապես՝ կհնչի երկու նոր երգ, որոնցից մեկի վրա աշխատել եմ 12 տարի: Լինում են երգեր, որ ես շատ երկար եմ գրում, օրինակ` «Արտագաղթը» գրել եմ 7 տարում. վերջին տունը չէի կարողանում գրել»,- պատմեց նա:
Հարցին, թե համերգի տոմսերն ինչո՞ւ են այդքան թանկ` մինչեւ 20 000 դրամ, Հախվերդյանը պատասխանեց, որ իր համերգի տոմսերը միշտ էլ 3000-5000 դրամ են եղել. «Կարող ա «Մեցցո»-ում լինի այդքան. ես չգիտեմ «Մեցցո»-ն ի՞նչ բողկ ա կերել, բայց ֆիլհարմոնիայում նույն գինն ա, ինչ միշտ»: