|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գեղամյան Արտաշես, 05.03.2013թ. «Հ1»:
«Րաֆֆի Հովհաննիսյանի քվեների հետ պետք է անել այն, ինչ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում է գրված»: Փաստորեն, Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում հատուկ դրույթ կա Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողների վերաբերյալ:
«Այստեղ նախագահի թեկնածուներից մեկին ուզեցին սովի մատնել, որը նստեց՝ որեւէ քաղաքական հայտարարություն չանելով: Սովամահությունը չհաջողվեց՝ շնորհիվ առողջապահական ծառայության աչալրջության»: Ստացվում է՝ ոչ թե Անդրեաս Ղուկասյանն է սովին դիմացել 31 օր, այլ առողջապհության նախարարության մասնագետները:
«Թեկնածուներին ասում են «զադնի չտաս»՝ չի տալիս, մինչդեռ ես կասեի՝ ախպե'ր ջան, աջդ քաշի՝ կանգնի, սա քո խելքի բանը չէ»: