|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը համոզված է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ պատասխան խաղում մադրիդյան ակումբը կհաղթի:
«Պաշտում եմ խաղալ ուժեղագույնների դեմ: Այդպիսի հանդիպումները ոչ ոք բաց չի թողնում, և դու գտնվում ես ուշադրության կենտրոնում: Ծանր հանդիպում է լինելու` լավագույն ակումբներից մեկի դեմ: Ես հարգում եմ «Ման Յունայթեդ»-ին, բայց եթե ցուցադրենք մեր ֆուտբոլը, կհաղթենք ցանկացած թիմի: Նա, ով հաղթեց Բարսելոնայում, կհաղթի նաև Մանչեսթերում», - ասել է Օզիլը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր` 23.45-ին: