|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Եթե բնութագրենք վերեւի եւ ներքեւի հակամարտությունը, ապա պետք է նկատել, որ Հանրապետական խունտան պահանջեց ժողովրդին 5 տարի ղեկավարած դիրիժորական փայտիկը, սակայն չէր սպասում, թե այդ ժողովուրդը կարող է իր նիզակը ճոճել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Ըստ նրա` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ թե դեմոկրատիայի պահապանն է, այլ կառափնարանը:
«Ես հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն եթե նա չկարողանա հավաքել մնացած ուժերին, ապա ոչինչ չի փոխվի»,- նշեց նա` հավելելով նաեւ, որ ինքը չեզոք դիրքում է:
Հակոբյանը համարում է, որ այլեւս անհնար է կառավարել հին ձեւով, եւ «եթե չձեւավորվի նոր տնտեսական քաղաքականություն, ապա ոչ մի բանի չենք հասնի»:
Իսկ Նիկոլ Փաշինյանի` արտաքաղաքական կառույցներ ստեղծելու գաղափարը Դավիթ Հակոբյանը առնվազն հիմարություն է համարում: