|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի պատրիարք Կիրիլը Համառուսական ազգային տաճարի բացման ժամանակ հայտարարել է, որ Ռուսական Ուղղափառ եկեղեցին խորհրդարանական ընտրություններին ոչ մի քաղաքական ուժի չի աջակցելու:
«Մենք քաղաքական իրադարձություններով լեցուն տարի ենք անցկացնելու: Ռուսաստանը կանգնած է շատ պատասխանատու ընտրությունների առջեւ, եւ դրանց արդյունքը առաջիկա տարիներին կարեւոր նշանակություն է ունենալու երկրի համար»,- ասել է պատրիարքը:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», նա նշել է նաեւ, որ թեեւ այդ ընտրությունները խիստ կարեւոր են երկրի համար, սակայն եկեղեցին որեւէ մտադրություն չունի ներգրավվելու քաղաքական պայքարում, այն փորձելու է հավասարապես երկխոսության մեջ լինել քաղաքական բոլոր ուժերի հետ` հանուն հայրենիքին ու ժողովրդին միասնաբար ծառայելու: