|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ը տեղեկացրել է Արմավիրում` դեռևս անհայտ պատճառներով մահացած նորածին երկվորյակ քույրերի մասին:
Պարզվել էր, որ մահվան օրը մայրը երեխաներին կերակրել էր «Նեստոգեն» մանկական կերով, ինչը հիմք էր տվել ենթադրելու, թե երեխաները թունավորվել և մահացել են կերից:
Սակայն այսօր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` իրենց կողմից իրականացվել է «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են, և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող:
2013թ. փետրվարի 27-ին զույգ երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող` մթերքների փորձաքննությունը շարունակվում է: