|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պատահում են դեպքեր, երբ աշխատավայրում մարդիկ, չիմանալով իրենց իրավունքները, չեն էլ փորձում ընդդիմանալ, երբ այդ իրավունքները ոտնահարվում են:
Մասնավորապես` մեր ընթերցողներից մեկը հայտնեց, որ իրեն հղիության արձակուրդի դեպքում որոշել են վճարել ոչ թե միանգամից, այլ մաս-մաս: Այս առթիվ ներկայացնում ենք Աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածը, որը սահմանում է հղիության և ծննդաբերության արձակուրդը, վճարվելիք նպաստի չափն ու վճարման ձևը:
«Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ՝ վճարելով լրիվ աշխատավարձը. 1)140 օր (70 օր՝ հղիության, 70 օր՝ ծննդաբերության), 2) 155 օր (70 օր՝ հղիության, 85 օր՝ ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում, 3) 180 օր (70 օր՝ հղիության, 110 օր՝ ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին»: