|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դատարանը հրաժարվել է արգելել Ստրոս Կանի նախկին սիրուհի Մարսելա Յակուբի գրքի տարածումը. հայտնում է France-Presse-ը:
Գրքում Յակուբը պատմում է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավարի հետ սիրավեպի մասին: Ինքնակենսագրականի էջերում կինը նախկին սիրեկանին անգամ անվանել է «կիսով չափ մարդ, կիսով չափ խոզ»։
Միևնույն ժամանակ, Փարիզի դատարաններից մեկը, որը փետրվարի 26-ին քննել է Ստրոս Կանի հայցը, Յակուբին եւ նրա գրքի հրատարակիչներին պարտադրել է Ստրոս Կանին 50 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել բարոյական վնաս հասցնելու համար: