|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իտալական «Միլան»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի ճանաչված ֆուտբոլիստ Ռուդ Գուլլիտը կարծում է, որ ընթացիկ Եվրալիգայում կհաղթի անգլիական «Տոտենհեմ»-ը:
«Թե ով կհաղթի Եվրոպայի լիգայում դժվար է ասել, բայց ես կարծում եմ, որ դա կլինի «Տոտենհեմ»-ը: Չգիտեմ` ինչու ինձ դուր է գալիս հենց այս թիմը, բացի այդ` այն ցուցադրում է հիանալի ֆուտբոլ: Ինչ վերաբերում է «Չելսի»-ին, այն հեռուն կգնա, սակայն ես մնում եմ իմ նախնական կարծիքին` «Տոտենհեմ»: Հետաքրքիր կլիներ այդ երկու թիմերի հակամարտությունը տեսնել եզրափակիչում: Այդպիսի խաղերում հաղթողին գուշակելն անհնար է: Բացի այդ` հիանալի կլիներ, որ «Այաքս»-ը հասներ եզրափակիչ»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: