|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել Գյումրու մի շարք քաղաքացիներ` հայտնելով, որ փետրվարի 25-ին ոչ մի երթուղային տաքսի Գյումրիից Երեւան չի եկել: Նաեւ տաքսի ծառայությունները չեն աշխատել:
Մարդիկ, գրում է թերթը, ստիպված են եղել մայրաքաղաք հասնել գնացքով:
«Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանից, սակայն երկու գերատեսչություններն էլ խուսափել են ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություն տալ: