|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գաղտնիք չէ, որ Հայաստանում գնալով շատանում է գրպանահատների թիվը: Դրա մեղավորներից մեկն էլ երեւի մենք ենք` մեր անտարբերությամբ եւ թողտվությամբ: Ոչ ոք չի զլանում բողոքել երեւույթի դեմ, իսկ գրպանահատ բռնելու դեպքում էլ նրան պատժում ենք տնավարի` առանց ոստիկանություն դիմելու` ամոթանք տալով եւ երբեմն էլ` ծեծի ենթարկելով:
Այսօր առավոտյան` ժամը 10-ին, 99 համարի երթուղայինում գողության փորձ է կատարվել: Միջին տարիքի տղամարդը, մտնելով ուղևորի գրպանը, փորձել է գողանալ 15.000 դրամ և անմիջապես փախուստի դիմել: Սակայն գողությունը կանխվել է: Ուղևորները գրպանահատին ծեծի են ենթարկել, այնուհետև` բաց թողել: