|
Փոխարժեքներ
26 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.31 |
| EUR | ⚊ | € 439.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.8182 |
| GBP | ⚊ | £ 500.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.98 |
ԿԸՀ-ի որոշումից հետո Սերժ Սարգսյանին մնում է ինքնաբացարկի որոշում կայացնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ ընտրությունների կեղծ ցուցանիշները հաստատելու համար ԿԸՀ-ն պետք է ենթարկվի խստագույն պատասխանատվության:
Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց, որ իրենք մինչև մարտի 2-ը կդիմեն Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն տեսակետին, որ պետք չէ դիմել ՍԴ, նա ասաց. «Ճիշտ է, իմ գործընկերներն ասում են` չարժե դիմել ՍԴ, սակայն դա դեռ կքննարկենք: Մենք հնարավորություն կտանք ՍԴ-ին վերջին անգամ իրենց իրավունքն իրացնել և պաշտպանել ՀՀ սահմանադրական իրավունքը: Բայց դա կլինի նրանց վերջին որոշումը»: