|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Փետրվարի 21-ին` ժամը 10.55-ին, հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Սամվել Թ.-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ նույն օրը` ժամը 10.30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 1982 թ. ծնված Գրիշա Զ.-ի, 1980 թ. ծնված Սարգիս Ղ.-ի, 1970 թ. ծնված Էլմիրա Ս.-ի և 1990 թ. ծնված Արմինե Ռ.-ի դիակները. հայտնում են ոստիկանությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին` ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, շմոլ գազի թունավորումից:
Սամվել Թ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: