|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արդեն երրորդ օրն անընդմեջ միջազգային շուկայում արձանագրվում է պղնձի գնի կտրուկ նվազում: Երեկ Լոնդոնի կոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմել է 7 հազար 831 դոլար, որը այս տարվա ամենացածր ցուցանիշն է: Ընդամենը 5 օր առաջ պղնձի միջազգային գինը 8 հազար 255 դոլար Էր: Սա կարևոր է այնքանով, որ Հայաստանից արտահանման մեջ պղնձի հանքաքարի մասնաբաժինը չափազանց մեծ է և ՀՀ տնտեսական ցուցանիշները մեծապես կախված են պղնձի միջազգային գներից: Ի դեպ, սպասումներ կան, որ պղնձի և ընդհանրապես գունավոր մետաղների միջազգային գները կշարունակեն նվազել նաև առաջիկայում: Այս մասին գրում է ՛՛Հայկական ժամանակ՛՛-ը: