|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Հեռուստամարաթոն 2012»-ի շրջանակներում հավաքագրված միջոցներից նոր գումարներ է նպատակաուղղում սիրիահայության աջակցության ծրագրերին:
Հալեպի հայկական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի վճարման համար արդեն գումարներ են տրամադրվել (100.000 ԱՄՆ դոլար Լիբանանի ռադիոթոն եւ 50.000 եվրո` Ֆրանսիայի հեռախոսամարաթոն): Իսկ առաջիկա երեք ամիսներին հիմնադրամը Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով` երկու փուլով, եւս 200.000 ԱՄՆ դոլար կուղղի մեր սիրիահայ հայրենակիցների խնդիրների լուծմանը:
Ինչ վերաբերում է հայաստանյան երկու տասնյակից ավելի բուհերում սովորող սիրիահայ ուսանողների ուսման տարեկան վարձավճարների փոխհատուցմանը, որն իրականացվում է Սփյուռքի նախարարության տրամադրած` ուսանողների ցուցակի եւ ուսումնական հաստատություններից ստացված տեղեկանքների հիման վրա, եւս 10 միլիոն 800 հազար ՀՀ դրամ կհատկացվի ծրագրին: Հիշեցնենք, որ նախորդ ամիսների ընթացքում այս նպատակով ծախսվել է 17 միլիոն 177 հազար ՀՀ դրամ, եւ ծրագիրն ունեցել է 69 շահառու: