|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 17-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ. հայտնում է РИА Новости-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում գերատեսչության ղեկավարները քննարկել են ԿԺԴՀ-ի` միջուկային փորձարկումներ իրականացնելու հարցը`պայմանավորվելով պատասխան գործողությունների մասին: Բացի այդ` ԱԳՆ ղեկավարները քննարկել են սիրիական խնդրի կարգավորման հարցը:
Քերին ու Լավրովը պայմանավորվել են կապի մեջ մնալ և քննարկումներ անցկացնել այդ և այլ` միջազգային օրակարգում գտնվող հարցերի շուրջ: