|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իտալական ոստիկանությունն այսօր ձերբակալել է նեապոլիտական մաֆիայի` «կամորա»-ի ղեկավարին` Ջովանի Էսպոզիտոյին: 13 տարի շարունակ 47-ամյա Էսպոզիտոն հետախուզման մեջ էր: Ձերբակալությունը կատարվել է Նեապոլի մոտակայքում գտնվող Կազերտա քաղաքում` «կամորա»-ի որջում: Զինված հանցագործը դիմադրություն է ցույց տվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Էսպոզիտոն արդեն հեռակա կարգով դատապարտվել է ցմահ բանտարկության սպանության եւ մաֆիոզ գործունեության համար: Նրա եղբայրը` նույնպես «կամորա»-ի անդամ, արդեն իր պատիժն է կրում բանտում: