|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման և իր` խփած գնդակը չտոնելու մասին:
«Կարծում եմ մենք դեռ պահպանում ենք հաղթանակի շանսերը: Դրա համար ուղղակի պետք է մրցակցի դաշտում գոլ խփել: Անկախ այն բանից, թե ինչ արդյունք կգրանցվեր այս խաղում, Մանչեսթերում մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար:
Ինչ վերաբերում է գոլը չտոնելուն` ասեմ. Ես երկար տարիներ խաղացել եմ «Ման Յունայթեդ»-ում: Նրանց շատ բաներում եմ պարտական: Ես չտոնեցի գոլը հարգանքից ելնելով: Բոլորը գիտեն թե ինչ սիրով ու հարգանքով եմ վերաբերում ակումբին և երկրպագուներին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Marca-ն: