|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Չեմպիոնների լիգայի` «Բարսելոնայի» հետ կայացած խաղից հետո «Ռեալի» գերաստղ Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իր թիմը մրցավարների սխալ որոշումների զոհ է դարձել:
«Մենք ժամանել էինք այս հանդիպմանը, քանի որ հարգանքով ենք վերաբերվում մրցակցին: Հաջորդ մրցաշրջանում գավաթը միանգամից կարող են տալ կապտանռագույններին: Շատ ավելի լավ կլիներ, եթե մենք չգայինք այս հանդիպմանը: Ինչ վերաբերում է Իգուաինի մաքուր գոլին, ապա ես գիտեի, որ նման բան կարելի է սպասել մրցավարից: Նշեմ նաև, որ Անգլիայում Մասկերանոն երբեք այդպես չէր ընկնում, իսկ այստեղ այնպես է դա անում, կարծես նրան սպանել են»,- հայտարարել է Ռոնալդուն: