|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կատարելու կասկածանքով ձերբակալված Սամվել Հարությունյանի եւ Խաչատուր Պողոսյանի գործը գնալով նոր երանգներ է ստանում: Խաչատուր Պողոսյանի զոքանչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել է, թե մահափորձի պատվիրատուն ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է, որն իրենց հարեւանն է: «Հիմա Վարդան Սեդրակյանը փրփուրներից է կախվում եւ Խաչիկին է վարկաբեկում, ասում է, թե Խաչիկը սա է, նա է: Այո՛, Խաչիկը ամեն ինչ է, բայց ոչ մարդասպան: Դա քո ձեռագիրն է, Վարդա՛ն Սեդրակյան, դու ես պատվիրատուն»,- ասել է ձերբակալվածի զոքանչը:
Վարդան Սեդրակյանը, սակայն, չի ցանկացել մեկնաբանել այդ խոսքերը. «Ես ինչ-որ մեկի հարազատների ասածը չեմ մեկնաբանում, դրա համար կա համապատասխան ծառայություն»: Նյութի շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում: