|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարովոյտովայի սպանության կազմակերպիչ Յուրի Կոլչինը հայտարարել է, որ սպանության պատվիրատուն պատգամավոր Միխայիլ Գլուշչենկոն է. տեղեկացնում է Фонтанка.ру կայքը:
Գլուշչենկոյի անունը վաղուց էր շրջանառվում լրատվամիջոցներում` որպես Ստարովոյտովայի սպանության հնարավոր պատվիրատուի, սակայն նրա դեմ ոչ մի կոնկրետ ապացույց չկար, եւ պաշտոնապես համարվում էր, որ պատվիրատուի անձը չի բացահայտվել:
Կոլչինը, որը Գլուշչենկոյի ծանոթն է, մինչեւ վերջերս կտրականապես հերքում էր նախկին պատգամավորի մասնակցությունը սպանությանը: Սակայն կայքի անանուն աղբյուրները տեղեկացրել են, որ մոտ մեկ շաբաթ առաջ նա փոխել է պահվածքը եւ հաստատել, որ Գլուշչենկոն է պատվիրատուն:
Գալինա Ստարովոյտովան սպանվել է 1998 թ. նոյեմբերի 20-ին իր սանկտպետերբուրգյան տան մուտքում: Գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին աշխատակից Յուրի Կոլչինը, որը «տամբովյան» հանցավոր խմբավորման անդամ էր, 2005-ին սպանության կազմակերպման համար դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Փոքր-ինչ ուշ դատապարտվել են նաեւ հանցագործության անմիջական իրականացնողները եւ նրանց հանցակիցները: