|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակներում «Շախտյոր»-ը սեփական խաղադաշտում ընդունեց Դորտմունդի «Բորուսիա»-ին:
31-րդ րոպեին «Շախտյոր»-ի ավագ Դարիո Սրնան բացեց խաղի հաշիվը: Դորտմունդցիների պատասխան գնդակը երկար չսպասեցրեց` 41-րդ րոպեին Լեհաստանի հավաքականի ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
Այնուհետև` 68-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Դուգլաս Կոստան խփեց «հանքափորների» երկրորդ գնդակը:
Սակայն Ուկրայինայի չեմպիոնը խաղավարտին ձեռքից բաց թողեց հաղթանակը:
87-րդ րոպեին գերմանացի պաշտպան Մատս Հումելսը կրկին հավասարեցրեց հաշիվը:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին` Դորտմունդում: