|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում իրենց առաջին հանդիպումներն անցկացրին Մադրիդի «Ռեալ»-ը և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»-ը:
«Սերուցքայինները» բավական հաջող մեկնարկեցին: Անգամ առաջին իսկ րոպեներին կարող էին հաշվի մեջ առաջ անցնել, սակայն անգլիացիներին օգնեց ուղղահայաց դարպասաձողը:
20-րդ րոպեին Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Դենի Ուելբեքն գնդակն ուղղեց մադրիդցիների դարպասը` : Դա Չեմպիոնների լիգայում նրա առաջին գոլն էր:
Հանդիպման 30' պորտուգալացի կիսապաշտպան և արդեն «Ռեալ»-ի լեգենդ Քրիշտիանու Ռոնալդուն գլխի գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
Հանդիպման վերջին րոպեներին երկու թիմերն էլ հնարավորություն ունեին բեկումնային ավարտ տալու խաղին, սակայն մրցավարի սուլիչն այնքան անողոք էր, որ թույլ չտվեց անգլիացիներին իրացնել արդեն նշանակված անկյունային հարվածը:
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին` «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում: