|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ստամբուլի դատախազը, ով ուսումնասիրում է հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, փետրվարի 13-ին նամակ է ստացել Կենտրոնական Անատոլիայի Տոկատ նահանգի բանտերից մեկում իր ազատազրկումը կրող մի բանտարկյալից, ով պնդում է, թե տեղեկություն ունի Դինքին սպանողների վերաբերյալ: «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ`նա նամակում նշել է, որ կարող է գործի առնչությամբ փաստաթղթեր ներկայացնել եւ համագործակցել հետախուզական մարմինների հետ, եթե միայն նրանք ապահովեն իր եւ իր ընտանիքի անդամների անվտանգությունը: Թուրքական պարբերականը գրում է, որ դատախազը համաձայնել է նրա առաջարկի հետ:
Անձը, ում անունը չի նշվում, հայտնել է, թե սպանությունը ծրագրել է մի խումբ, որի անդամ է եղել ինքը, ինչպես նաեւ Էրհան Թունջելին, ով, ի դեպ, Դինքի սպանության գործով կասկածյալներից մեկն էր, սակայն ազատ արձակվեց: