|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում ելույթ է ունեցել Տիգրանակերտի իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչիի սպանության կապակցությամբ:
Ըստ Demokathaber-ի՝ պատգամավորը շեշտել է, որ իրենք թույլ չեն տալու քողարկել Էլչիի սպանությունը:
Համեմատելով քուրդ իրավաբանի սպանությունը Հրանտ Դինքի դավադիր սպանության հետ՝ Փայլանն ասել է. «Դինքի սպանությունից ութ տարի անց դեռ արդարություն չի հաստատվել: Փորձում եք քողարկել այն: Փորձելու եք քողարկել նաև Էլչիի սպանությունը, սակայն թույլ չենք տալու»: