|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փետրվարի 13-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխ Լուբնա Ալ Կասիմիի հետ. հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես` 2013թ. ապրիլի 30-ից մայիսի 2-ը Դուբայում կայանալիք «Ամենամյա ներդրումային համաժողովին» հայկական կողմի մասնակցության և զուգահեռ հայ-էմիրական գործարար համաժողովի երկրորդ փուլն անցկացնելու հետ կապված խնդիրներ:
ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը բարձր է գնահատել երկկողմ առևտրատնտեսական փոխգորածկցության զարգացմանն ուղղված քայլերը և պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմի ցանկացած նախաձեռնությանը: