|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Հակամարտությունը եւ հաշտեցումը կենտրոնական-արեւելյան Եվրոպայի կինոշուկայում» միջազգային կինոփառատոնը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՄԱԿ-ի հանրային տեղեկատվական վարչության վարչական գծով օգնական Արմինե Անտոնյանը նշեց, որ կինոփառատոնը մրցութային չէ, իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի եւ 7 դեսպանատների աջակցությամբ:
«Այսօր կլինի փառատոնի բացումը, եւ այսուհետեւ յուրաքանչյուր չորեքշաբթի կցուցադրվի մեկական ֆիլմ: Փառատոնը կշարունակվի մինչեւ ապրիլի 10-ը»,- ասաց Անտոնյանը:
Նա նշեց նաեւ, որ մասնակից երկրների ցանկն ընտրվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ պետություններն են 20-րդ դարում հակամարտություններ ունեցել, սակայն հետո արդեն գնացել են հաշտեցման:
«Ֆիլմերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Հիմնականում գեղարվեստական ֆիլմեր են, որոնք մի շարք փառատոների են մասնակցել եւ մրցանակների արժանացել»,- ասաց Անտոնյանը` հավելելով, որ ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ մուտքն ազատ է լինելու:
Ի դեպ, ֆիլմերը կցուցադրվեն իրենց բնօրինակ լեզվով, սակայն կլինեն նաեւ անգլերեն լուսագրեր: