|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայ և օտարերկրացի 6-տասնյակից ավելի հայտնի ցեղասպանագետներ՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) անդամները, Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքայի սանձազերծած պատերազմում ցեղասպանության վտանգ են տեսնում: Այս մասին ասված է նրանց տարածած հայտարարության մեջ:
Այդ հայտարարությամբ ցեղասպանագետները դատապարտել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմը և ցեղասպանությունը բացառելու միջոց են համարել Արցախի հանրապետության ճանաչումը:
Ցեղասպանագետները նշում են, որ պատերազմի ընթացքում երկու անգամ թիրախավորվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, ինչը Ադրբեջանի ղեկավարության մշակութային ցեղասպանության քաղաքականության հետևանքն է, որն այդ երկիրն իրականացնում է վերջին 30 տարիների ընթացքում՝ պարբերաբար ոչնչացնելով հայկական մշակույթի կոթողները, ինչպիսիք Ջուղայում հայկական խաչքարերն են: