|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժամանակի» տեղեկություններով` փետրվարի 1-ից, Կենտրոնական բանկը գործարք է կնքել մաքրող միջոցների karcher ընկերության հետ եւ բանկի մաքրման գործը հանձնել է այդ մասնավոր ընկերությանը:
Բանկի մաքրությամբ զբաղվող մոտ 30 աշխատակիցները դարձել են Karcher-ի աշխատողներ` զրկվելով հավելավճարներից եւ սոց.փաթեթներից, որոնք նախկինում ապահովում էր պետական բանկը. գրում է թերթը:
Ի դեպ, նշում է «Ժամանակը», չնայած ԱԺ-ում ժամանակ առ ժամանակ հնչող հայտարարություններին, թե ԿԲ հավաքարարները պատգամավորներից շատ գումար են ստանում, պարզվում է` ԿԲ հավաքարարները, ի տարբերություն ԿԲ այլ աշխատակիցների, ստանում են ընդամենը մոտ 70-90 հազար դրամ աշխատավարձ:
Թե ինչու է բանկը որոշել մասնավոր ընկերություն վարձել` որպես միջնորդ իր ու աշխատակիցների միջեւ, թերթին հայտնի չէ, պարզ է, սակայն, որ այժմ բանկը պետք է լրացուցիչ գումար տա նաեւ Karcher-ին` մաքրության գործը կազմակերպելու համար: