|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արդեն տեղեկացրել ենք, այսօր երեկոյան ադրբեջանական մարտական դիրքերից գնդակոծվել են ՀՀ Տավուշի մարզի Չինարի և Մովսես սահմանամերջ գյուղերը: Քիչ առաջ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ ադրբեջանական հերթական ագրեսիան լռեցվել է պատասխան կրակով: Ներկա պահին թե' Չինարի եւ թե' Մովսես գյուղերում անդորր է:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հրադարաի ռեժիմը խախտել էր երեկոյան ժամը 21:00-ին, եւ գնդակոծումը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել էր մինչեւ 22:30-ը: Գյուղերի բնակիչների շրջանում վիրավորներ և զոհեր, բարեբախտաբար, չկան: Վնասվել էր Չինարի գյուղի գազատար խողովակը: Նյութական վնաս է պատճառվել գյուղացիներին: