|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ՍԴ-ից հետ է վերցրել երեկ տված իր դիմումը` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: Թե ինչո՞ւ է դիմել այս քայլին, Հայրիկյանը դեռեւս որեւէ լուրջ, հիմնավորված պատասխան չի տվել: Ուշագրավ է, որ երեկ նա ասում էր, որ դիմումը կվերցնի միայն այն դեպքում, եթե ձեւավորվի միասնական թեկնածու, ինչն, ըստ էության, չեղավ եւ դժվար էլ լինի:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Հայրիկյանի` առնվազն տարօրինակ պահվածքին:
«Ես կրկես, իհարկե, սիրում եմ, բայց երբ այդ կրկեսը լինում է իր բնական վիճակով: Քաղաքական կրկես եւ քաղաքական կլոունադան բացարձակապես իմ սիրած ժանրը չեն, ուստի, հարգանք ունենալով Պարույր Հայրիկյանի անցյալի հանդեպ եւ չցանկանալով կոտրել այն, որ երեւի կա կամ չկա հանրության ինչ-որ հատվածի մոտ նրա անձի նկատմամբ, ես ուղղակի ձեռնպահ կմնամ քաղաքական այս հարցը մեկնաբանելուց»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Դիտարկմանն ի պատասխան, թե, ոմանց կարծիքով, սա Հայրիկյանի եւ իշխանությունների միջեւ գործարքի արդյունք է, նա նշեց, որ գործընթացն այնքան «կլոունադայի» վերածվեց, որ անգամ գործարքի հոտ չի գալիս:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը եւս մեկ անգամ ընդգծեց, որ, հաշվի առնելով Հայրիկյանի անցյալը, չի ցանկանում գնահատականներ տալ նրա ներկայիս քայլերին: