|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ այս անգամ էլ անդրադարձել եւ քննադատել է օտարերկրյա դիվանագետի, մասնավորապես` Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հայտարարությանը։
«Նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս երեւույթներ, որոնք սովորական ժամանակ քողարկված են։ Եվ բնական է, որ այս օրերին ամեն ինչ կարելի է տեսնել: Օրինակ` կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետն իր հանրային խոսքը ձեւակերպում է որպես նորաթուխ բլոգեր»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ դեսպան Ռաչինսկին «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում խիստ քննադատություն էր հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին` կարծիք հայտնելով, թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ հնարավոր եղավ մահափորձ իրականացնել, որովհետեւ Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը: