|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Լյուքսեմբուրգի հավաքականի գլխավոր մարզիչ Հոլցը Հայաստանի հետ խաղից հետո ներկայացրեց իր տպավորությունները:
«Գոհ եմ այս խաղից: Խաղից առաջ վնասվածք ստացած 4 ֆուտբոլիստ ունեինք: Կարող էինք 2-րդ գնդակն էլ խփել, բայց չստացվեց: Ընդհանուր առմամբ լավ խաղ էր:
Խաղադաշտի վատ որակն ավելի ձեռնտու էր մեզ, քանի որ Հայաստանը տեխնիկապես լավ էր պատրաստված եւ նման դաշտում նրանց համար դժվար էր: Մրցակցի կազմում հանդես էին գալիս այնպիսի լավ պատրաստված խաղացողներ, ինչպիսին է Մխիթարյանը:
Մենք նախկինում հանդիպել ենք Վրաստանի հետ, առաջիկայում էլ կմրցենք Ադրբեջանի հետ, բայց կարծում եմ, որ Հայաստանի այս թիմն ավելի ուժեղ է»,- Հոլցի խոսքերն է մեջբերում armsport.am-ը: