|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ճապոնիայի Հոկայդո կղզուն վրա հասած ուժեղ ձնաբքի հետեւանքով ավելի քան 140 ավիաչվերթ է չեղարկվել, հայտնում է NHK հեռուստաալիքը:
Japan Airlines եւ All Nippon Airways ընկերությունները չեղարկել են 118 չվերթ, եւս 28-ը չեղարկել են լոուքոսթերները: Դժվարություններ կան նաեւ գնացքների երթեւեկության հետ կապված:
Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ երկուշաբթի առավոտյան Ճապոնիայի հյուսիսում կարող է 60 սմ ձյուն տեղալ: