|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի Անկարա նահանգի Կորկուտ գյուղում հայրն աղջկան փոխարինել է մեկ կովի հետ: «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ` Ալի անունով մի տղամարդ, անկախ իր աղջկա ցանկությունից, որոշել է նրան կնության տալ, իսկ երբ դուստը հրաժարվել է, սկսել է նրա նկատմամբ բռնություն եւ հոգեբանական ճնշում գործադրել: Նա նաեւ հայտարարել է, որ փեսացուի հետ համաձայնության է եկել եւ իրեն հասանելիք կովը ստացել:
Աղջիկն արդեն դիմել է Անկարայի դատարան, որը որոշում է կայացրել, որ հայրը պետք է անպայման բուժում ստանա հիվանդանոցում եւ հրաժարվի իր աղջկա հետ հանդիպելուց: Եթե նա չկատարի այս ամենը, ապա 3-10 օր կանցկացնի բանտում: