|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ «Երևանի պետական համալսարանը Արցախյան գոյապայքարում» գրքի շնորհանդեսը:
Գիրքը տպագրվել է ԵՊՀ պատմության թանգարանի և հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ, նվիրված է ԵՊՀ այն 27 համալսարանական ազատամարտիկներին, ովքեր, թողնելով ուսանողական լսարանն ու գիտամանկավարժական աշխատանքը, մեկնեցին ազատագրելու հայրենի հողը: Գրքում տեղ են գտել ազատամարտիկներին վերաբերող կենսագրական տեղեկություններ, հուշեր, որոնց զգալի մասն առաջին անգամ է հրատարակվում:
ԵՊՀ պատմության թանգարանում տեղի ունեցավ նաև «Համալսարանականները Արցախյան պատերազմում» խորագրով ցուցահանդեսի բացումը և նույն խորագրով գրքույկի շնորհանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են համալսարանական ազատամարտիկների անձնական իրերը, նրանց վերաբերող լուսանկարներ, ինչպես նաև նյութեր, որոնք մանրամասն ներկայացնում են համալսարանի դերն Արցախյան գոյամարտում: