|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում փետրվարի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի հոգեհանգստյան արարողությունը: Օլիմպիական չեմպիոնի հիշատակը հարգելու էին եկել մայրաքաղաքի և մարզերի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ:
Խնկարկման արարողությանը ներկա էին նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, մարզական կառույցների ղեկավարներ, բնագավառի վետերաններ, լրագրողներ:
Արարողությունից անմիջապես հետո անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ ՀԱՕԿ փոխնախագահ, բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի գործկոմի անդամ Դերենիկ Գաբրիելյանը: «Բարեկամնե'ր, հայտնի է, որ Երևանում անցկացվում է բռնցքամարտի` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան մրցանակների միջազգային ավանդական խաղարկություն: Ի լուր բոլորի ցանկանում եմ հայտնել` այսուհետ մարզական այդ խոշոր մրցաշարը նվիրվելու է օլիմպիական խաղերի, ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի հիշատակին: Այդ միջոցառումը կլինի ավանդական և կհովանավորվի Գագիկ Ծառուկյանի կողմից»,- ասաց նա: