|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնապահպանական խնդիրներով խիստ անհանգստացած երիտասարդները, երբ տեղեկացել են, որ Սերժ Սարգսյանն այցելելու է Հրազդան, որոշել են բողոքի ակցիա իրականացնել` ի պաշտպանություն Հրազդանում բնապահպանական խնդիրների: Սակայն վերջին րոպեին ակցիայի մասնակիցները հրաժարվել են այդ մտքից:
Այս առիթով թերթը զրուցել է «Առողջ Հրազդան» ՀԿ-ի անդամ Արսեն Արսենյանի հետ` պարզելու, թե ինչու են փոշմանել: «Խնդիրը տեխնիկական էր, խանգարողներ չեն եղել»,-ասել է նա:
Արսենի խոսքով`անգամ իրենց չի հաջողվել մոտենալ Ս. Սարգսյանին եւ բարձրաձայնել իրենց խնդիրը:
«Բոլորը գիտեն, որ Հրազդանի էկոլոգիան տուժում է ցեմենտի գործարանի, Հրազդանի ՋԷԿ-ի գործունեությունից, դրան գումարվում է նաեւ քաղաքում նախատեսվող հանքարդյունաբերությունը»,-ասել է նա` հավելելով, թե ընտրություններից հետո ոչ մի դրական փոփոխություն չի էլ սպասում: