|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին՝ ժամը 14:00-ին, լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի հոգեհանգստի արարողությունն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Իսկ հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ-ում:
Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը yerkir.am-ին հայտնեց, որ, ցավոք, Գագիկ Ծառուկյանը չի կարող մեկնել Լոս Անջելես, սակայն ՀԱՕԿ նախագահը, մեծագույն հարգանք և պատկառանք տածելով կաշվե ձեռնոցի հայ վարպետի նկատմամբ, հոգեհանգստի արարողություն է կազմակերպելու Հայաստանում:
Հիշեցնենք, որ Մելբուրնի օլիմպիական խաղերի, Եվրոպայի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն 81-ամյա Վլադիմիր Ենգիբարյանը մահացել է այսօր առավոտյան` Լոս Անջելեսում: