|
Փոխարժեքներ
23 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.51 |
| EUR | ⚊ | € 443.18 |
| RUB | ⚊ | ₽ 4.6796 |
| GBP | ⚊ | £ 509.2 |
| GEL | ⚊ | ₾ 141.23 |
ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն արդեն դուրս է եկել ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակից:
Նա լրագրողների հետ զրույցում կատարվածը որակեց «զազրելի հանցագործություն»:
«Սա ոչ միայն Հայրիկյան` նախագահի թեկնածու, Հայրիկյան` պետական գործչի դեմ է, այլ նաև մեր պետականության: Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են այս հանցագործության հետևում նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Բոլորդ վստահ եղեք, որ մեր իրավապահ մարմինները ամեն ինչ անելու են` հանցագործությունը բացահայտելու համար: Մեր բժիշկներն արդեն շատ բան են արել, և վստահ եմ, որ կարճ ժամանակահատվածում Հայրիկյանը կապաքինվի»,- ասաց ՀՀ նախագահը:
Լրագրողների հարցին, թե ընտրությունները հնարավո՞ր է` հետաձգվեն, նախագահը չպատասխանեց, շնորհակալություն հայտնեց և հեռացավ:
Նշենք, որ ՀՀ նախագահը մեծ դժվարությամբ էր խոսում, ձայնը խզված էր: Ի դեպ, դեռ երեկ Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ակնհայտ էր, որ նախագահը մրսել է: