|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«ՉԻ» տեղեկություններով՝ նախօրեին Արտաշատի պետական դրամատիկական թատրոնի շենքում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է տեղի բնակիչների հետ։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Հանդիպումը թերեւս «պտիչկա» դնելու համար է եղել, որովհետեւ շատ կարճ է տեւել, իսկ Հովիկ Աբրահամյանի ելույթն էլ, ականատեսների վկայությամբ, անհավես է ստացվել։ Վերջինս ուղղակի ակնարկել է. «Դե, դուք գիտեք ում եք ընտրելու՝ Հանրապետականին»։
ԱԺ նախագահին ուղեկցել է Արտաշատի թիվ 17 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Կարինե Պողոսյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ մասնագիտությամբ մանկավարժ, դպրոցի տնօրեն աշխատած տիկինը չի կարողացել մեկ-երկու բառ կապել Սերժ Սարգսյանին գովերգելու համար եւ կմկմացել է, իսկ հանդիպման մասնակիցները հիասթափված հեռացել են «Ապահով Հայաստան» մակագրություններով զարդարված թատրոնի շենքից»։