|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերը վճարելուց հետո Զիմբաբվեի պետական գանձարանում մնացել է ընդամենը 217 դոլար: Այդ մասին, ըստ Business Day-ի, հայտնել է երկրի ֆինանսների նախարարը: «Պետական ֆինանսները կաթվածահար են եղել»,- հայտարարել է նա:
Արեւելյան Աֆրիկայի այդ պետության կառավարությունը երկրի քաղաքացիներին նաեւ զգուշացրել է, որ բավարար միջոցներ չկան սահմանադրական հանրաքվեն եւ նախագահի ընտրությունները կազմակերպելու համար, որոնք նախատեսված են այս տարի. տեղեկացնում է Газета.ру-ն: Այդ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ է 104 մլն դոլար: