|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Քաջարանի Լեռնագործների փողոցում կառուցվող բենզալցակայանից երեկ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 տղամարդ: Այս մասին ոստիկանությանը հաղորդում են տվել հիվանդանոցից:
Պարզվել է, որ հիշյալ բենզալցակայանի վառելիքի տարան մաքրելու նպատակով աշխատողները մտել են դրա մեջ ու առաջացած գազերից թունավորվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: